Ադրբեջանի հետ ուղիղ կապերի բացակայությունը դժվարացնում է Հակոբ Ինջիղուլյանին հետ վերադարձնելը: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Միջազգային կառույցների հետ միասին փորձում ենք հետ վերադարձնել մեր գերուն: Ուղիղ պետական կապերի բացակայության պատճառով չենք կարողանում աշխատանքն արագորեն անել: Սակայն մենք կշարունակենք աշխատանքը, որպեսզի ազատենք Հակոբ Ինջիղուլյանին»,-ընդգծել է Օհանյանը:

Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել ու հայտնվել էր ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել են Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով հետաձգում էր Կարմիր Խաչի պատվիրակկների հանդիպումը գերի զինվորի հետ: