Աֆղանստանում, հունվարի 17-ին ահաբեկչական գրոհի հետեւանքով զոհված երեք ԱՄՆ քաղաքացիներից մեկը ամերիկացի քաղաքագետ Ալեքսանդրոս Փեթերսենն է:

Հաղորդվում է, որ փորձագետը, որը մասնագիտացած էր Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի խնդիրներում, Աֆղանստան էր ժամանել հունվարի սկզբին՝ Ամերիկյան համալսարանի տեղի մասնաճյուղում աշխատելու նպատակով:

Զուգահեռաբար 29-ամյա Փեթերսոնն աշխատում էր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կենսագրությունը գրելու վրա: Վաշինգթոնյան «Ատլանտյան խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնի կայքի փոխանցմամբ, որտեղ աշխատել է Փեթերսենը, Սահակաշվիլիի մասին գիրքը նա «պետք է ավարտեր առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»:

Պարբերականը չի հստակեցնում, թե արդյոք այդ աշխատանքը կշարունակի այլ հեղինակ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով The Daily Beast-ը:

Հիշեցնենք, որ Քաբուլում թալիբների կողմից արյունալի ահաբեկչության զոհ էր գնացել 21 մարդ, այդ թվում 13 օտարերկրացի Կանադայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից եւ Լիբանանից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի երեք աշխատակիցներ: