Հայաստանի հակաօդային պաշտպանության պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ որեւէ տեղ այսքան փոքր տարածքում, ինչպիսին Հայաստանն է, չկա այս քանակի ժամանակակից տեխնիկա, որն ապահովում է օդային սահմանների անվտանգությունն ինչպես մեծ, այնպես էլ ցածր բարձրություններում:
«Բայց երբ խոսքը անօդաչու թռչող սարքերի մասին է, դա խնդիր է բոլոր երկրների համար, քանի որ այդ սարքերը աննկատ են: Բայց մենք փորձում ենք լուծել այդ հարցը: Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ»,-վստահեցրեց նախարարը՝ հիշեցնելով, որ Հայաստանն արդեն տարիներ շարունակ սեփական անօդաչու թռչող սարքերն է արտադրում:




























