Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Անցկացված մրցույթի արդյունքներով՝ խորհուրդը քննարկել եւ Վահան Դավթյանին հաստատել է Սեւանա լճի վերականգնման, պահպանման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:

Վահան Դավթյանը մինչ այդ աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի Քիմիայի բաժնի պետ: Ունի գործունեության մեծ փորձ նաեւ հասարակական ոլորտում: