Ես ծանոթ չեմ կենսաթոշակային հիմնադրամի օֆշորային լինելու մասին լուրերին: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողներին հայտարարնել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ եթե ՀՀ-ի կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներից կամ նրա հիմնադիրներից որեւէ մեկը օֆշորում է գրանցված, դա չի նշանակում, թե ընկերությանը չի կարելի վստահել:

«Կան նաեւ ոչ օֆշորային ընկերություններ, սակայն ոչ շատ հուսալի: Այնուամենայնիվ, այդ տեղեկությունը պետք է ճշտել», - հավելել է Բադեյանը: Ըստ նրա` այն, որ կենսաթոշակային խնայողությունների կառավարումը հանձնել են մասնավոր ընկերությանը, միանգամայն հիմնավորված է. 20 տարվա ընթացքում կարող է փոխվել պետական վարչակարգը` բոլոր հնարավոր հետեւանքներով: «Օրինակը` խորհրդային կառավարությունը, որին մենք վստահել էինք մեր խնայողությունները տասնամյակների ընթացքում», - ասել է Բադեյանը:

Նշենք, որ նախօրեին «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամ Սպարտակ Պետրոսյանը հայտարարել էր, թե  կենսաթոշակային երկու մասնավոր հիմնադրամներից մեկը` «C-QUADRAT Investment AG» ընկերությունը, օֆշորում է գրանցված: