Անցյալ տարվա վերջին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան է շնորհվել Դավիթ Հարությունյանին: Նա ընդամենը 28 տարեկան է եւ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի որդին: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Երիտասարդ դոկտորին բարձրագույն գիտական աստիճան է շնորհվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 014 խորհրդում: Ընդ որում, պարոն Հարությունյանը ՀՊՏՀ 014 խորհրդի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանի (լուսանկարում) ասպիրանտն է եղել: Aravot.am-ը պարոն Սուվարյանից հետաքրքրվեց՝ արդյոք անվանի մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի ու գիտության մյուս երախտավորների նման տաղանդավո՞ր էր իր ասպիրանտը, այնպիսի բացառիկ աշխատանքներ ունի ոլորտում, որ վաստակել է 28 տարեկանում դոկտոր դառնալու իրավունքը: «Դավիթ Հարությունյանը իսկապես խելոք երիտասարդ է, վերջերս էլ մի քանի անգամ երիտասարդության ոլորտում մրցանակների է արժանացել: Նրա գիրքը՝ վճարային հաշվեկշռի հիմնախնդիրների մասին, որը հիմնականում դոկտորական է դարձել, մրցանակի է արժանացել»,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում