Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 15.45-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արազ Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. սեպտեմբերի 30-ից ՌԴ Կարաչաեւո Չերկեսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի /կեղծ փաստաթղթերի պատրաստում եւ իրացում/ մեղադրանքով: