Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 21.30-ին, 1982 թ. ծնված Արսեն Հ.-ն կամավոր հանձնել է սպորտային ատրճանակ` վերասարքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ԱԿ» տեսակի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 94  փամփուշտ եւ հայտարարել, որ   զենք-զինամթերքը գտել է իրենց անասնագոմի տանիքից նույն օրը, ժամը 18.20-ին, որոնք պատկանել են  հանգուցյալ պապին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: