Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի 2013թ. դեկտեմբերի 24-ի թիվ 308 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Կասկադ ինշուրանս» ԱՓԲԸ տրամադրված ապահովագրական գործունեություն իրականացնելու թիվ 0001(0046) լիցենզիան, որի հիման վրա ՀՀ ԿԲ ապահովագրական գործակալների ռեգիստրի հաշվառումից հանվել են Ընկերության թվով 270 գործակալներ:

Հաշվառումից հանվել են 270 ապահովագրական գործակալներ, որոնց վկայականները վերոհիշյալ որոշման ուժով համարվում են ուժը կորցրած: