Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ հունվարի 27-ին, ընդունել է ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսյեին եւ կարեւորել ԵԱՀԿ շվեյցարական նախագահության նախաձեռնություններն՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը: Նա հայտնել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրած օրակարգի իրականացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկhալտերի`ամռանը Հայաստան նախատեսվող այցին։

Էդվարդ Նալբանդյանը պետքարտուղար Ռոսյեին է ներկայացրել Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ողջունել շվեյցարական նախագահության մոտեցումը`սատարելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող միջնորդական առաքելությանը: