Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, հունվարի 25-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի մոտից բերման են ենթարկել Չեխիայի Հանրապետության Ինտերպոլի ազգային Կենտրոնական բյուրոյի կողմից ազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Վիտ Կորեչենկին:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ին:




























