Թաիլանդի վարչապետի պարտականությունները կատարող Յինգլակ Չինավաթը հրաժարվել է Ընտրական հանձնաժողովի առաջարկությունից՝ հետաձգելու Ազգային ժողովի որոշումը, ըստ որի փետրվար երկուսին կայանալիք ընտրությունները պետք է ավելի հետաձգվեն:

Ընտրությունների տեղափոխման հնարավորությունը քննարկվել է Թաիլանդի վարչապետի ու Ընտրական հանձնաժողովի ղեկավարության հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ Թաիլանդում զանգվածային ակցիաները սկսվել են 2013-ի նոյեմբերի  25-ին: