Հայաստանը շրջապատված է վտանգավոր հարեւաններով եւ մենք միշտ ագերսիա ենք ակնկալում ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլեւ դրա մոր՝ Թուրքիայի, որը ինչպես Սիրիայի հակամարտության պարագայում, որտեղ հայկական մշակույթը բարձր մակարդակում է, սադրիչ է հանդիսանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախկին փոխնախարար, ղարաբաղյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ հանդես գալով Հայկական բանակի կապակցությամբ:
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից դիվերսիայի փորձին՝ նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ այնպիսի միջավայրում է, որտեղ չկան կողմնակիցներ եւ մեր դիրքորոշումն այնպիսին է, որ մենք միշտ գիտենք ու սպասում ենք եւ պատերազմին նախապատրաստվելը ամենօրյա աշխատանք է: Դա ոչ միայն ՊՆ աշխատանքն է, այլեւ մյուս ուժային կառույցների»:
«Հայկական բանակը ամրոց է: Սակայն որքան էլ կառուցենք ամրոցը, դիվերսիաներ միշտ էլ լինելու են, քանի որ այդ ամրոցը գեղեցիկ է ու աչքի է ընկնում: Դա մշակութային ամրոց է»,-եզրափակել է հեներալ-մայորը:




























