Հայաստանի կաթնարտադրողների միությունը էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանումներ կպահանջեն կաթի եւ կեֆիրի տութերի վերստուգիչ դրոշմակնքման կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է միության նախագահ Ղուկաս Բունիաթյանը: Նրա խոսքով, կառավարության որոշման մեջ ապրանքների ցանկը հստակ չէ, ուստի բարդ է կանխատեսել, թե որ ապրանքը պետք է դրոշմակնքվի, որը՝ ոչ:
«Կթանկանան ապրանքները դրոշմավորումից, առայժմ բարդ է ասել: Հարկավոր է մանրամասն ծանոթանալ որոշման հետ»,- ասել է Բունիաթյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, ըստ որի ապրիլի 1-ից մի շարք սննդամթերքներ եւ կոսմետիկ միջոցներ պետք է դրոշմակնքվեն: Անցած տարվա հուլիսից այդ միջցը կիրառվում է գրաեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքների համար:
Բունիաթյանի խոսքով, պետեկամուտների կոմիտեն ստուգել է կաթնային արտադրությունը՝ ստվերային շրջանառության ռիսկերը գնահատելու համար:
ՊԵԿ-ը իր հերթին նշել էր, որ դրոշմի պատճառով ապրանքների արժեքը չպետք է բարձրանա, քանի որ մեկ դրոշմն արժե 3,5 դրամ: Մինչդեռ, նշենք, որ գարեջուրն ու ոչ ալկոհոլային խմիչքները դրոշմավորումից հետո թանկացան 20-30 տոկոսով:



























