Հարավային Կորեայի հարավ-արեւելքում հունվարի 29-ին ավտոմատ կերպով անջատվել է «Հանուլ N5» ատոմային ռեեակտորը՝ անսովոր ազդանշան ստանալով:
Այս պահին ռեակտորը կայուն վիճակում է, անջատման պատճառ հանդիսացած ազդանշանի պատճառները ճշտվում են:
Հարավային Կորեայում ատոմային 23 ռեեակտոր է շահագործվում: «Հանուլ» ատոմակայանը տեղակայված է Քենսան-Պուկտո նահանգում, շահագործման է հանձնվել 2004թ.:
Այս ԱԷԿ-ում վերջին անգամ տեխնիկական պատճառներով ռեակտորի աշխատանքի դադարեցում էր եղել նախորդ տարվա օգոստոսին: Այն ժամանակ տագնապի ազդանշանից հետո գործարկվել էր ռեակտորի սառեցման ինքնաշխատ համակարգը, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Yonhap-ը:



























