Հունվարի 28-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 30 շենքի դիմաց իրար են բախվել «Կիա» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 43 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 28-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Միկոյան փողոցի թիվ 17/1 հասցեի դիմաց բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ողեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
28-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճամփեզրի քարին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունվարի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























