Խարբերդի ճանապարհին գտնվող «Լիլի» ռեստորանի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը մահացել է ստացած հրազենային վնասվածքից: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ Գրիգոր Խաչատրյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Մասիսի» հիվանդանոց, որտեղ եւ մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ (սպանություն) եւ 235-րդ (ապօրինի զենք պահելը) հոդվածի հատկանիշներով: