Թուրքիայում անցկացված վերջին սոցհարցումների արդյունքում Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մուսթաֆա Սարըգյուլն առաջ է անցել իշխող կուսակցության թեկնածուից։

Թուրքական SONAR հետազոտական ընկերության կողմից իրականացված սոցհարցումների արդյունքում հայտնի է դարձել, որ Ստամբուլի ընտրողների 42,5 տոկոսը ՏԻՄ ընտրություններում իրենց ձայնը տալու են «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Մուսթաֆա Սարըգյուլին։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Քադիր Թոփբաշը ստացել է հարցվածների ձայների 42,2 տոկոսը։

«Ազգայնական շարժում» կուսակցությանը պատրաստ են եղել ձայն տալ հարցվածների 6,8, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության թեկնածուին՝ 5,4 տոկոսը։