Կիեւի Մայդանի պարետներից Անդրեյ Պարուբիյը հայտնել է, որ Մայդանի ինքնապաշտպանական ջոկատները չեն մասնակցել Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարության շենքն ազատագրելուն, որը հունվարի 24-ին գրավել էին «Ընդհանուր գործի» ակտիվիստները:
«Ինքնապաշտպանությունը դրա հետ կապ չունի», - ասել է Պարուբիյը եւ հավելել, որ նախարարությունն ակտիվիստներից մաքրելուն մասնակցում են «Սվոբոդայի» անդամները:
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ տուժել է «Ընդհանուր գործի» վեց ակտիվիստ: Ըստ ականատեսների՝ նրանք վիրավորվել են ռետինե փամփուշտներով տրավմատիկ ատրճանակից եւ շտապօգնությամբ տեղափոխվել հիվանդանոց:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մայդանի խորհուրդը որոշել էր ազատագրել նախարարության շենքը: Ակտիվիստների հետ պայմանավորվելու էր եկել շուրջ 200 մարդ: Սակայն շենքն ազատագրելիս կռիվ էր սկսվել:




























