Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին, հունվարի 29-ին, տեղացած ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն ամենագնաց «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայով:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա եւ «Արագածի ՃՇՇ» ՓԲԸ-ին պատկանող հատուկ տեխնիկան:

Նույն օրը, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Ապարան–Նիգավան հատվածում (Նիգավան գյուղի սկզբնամաս) երկու «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա դուրս են եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-131» մակնիշի 200 LV 61 համարանիշի (վարորդ՝ Կ. Կ.) եւ 171 ԼՏ 61 համարանիշի (վարորդ՝ Շ. Գ.) ավտոմեքենաները: