Ադրբեջանի հետ սահմանակից հայկական գյուղերի անապահով բնակիչները նպաստների նշանակման ժամանակ արտոնություններ կստանան: Նման դրույթ է պարունակում որոշումը, որը դիտարկվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Այն ներկայացրել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Որոշումը կլրամշակվի առաջիկա օրերին:

Նպաստներ վճարելու լիազոր մարմին է ճանաչվում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը: Նպաստները նշանակում ու վճարում են տարածքային կենտրոնները :

Անապահովության մակարդակը որոշելու համար հաշվի են առնում ընտանիքի եկամուտը, ինչպես նաեւ մի շարք լրացուցիչ ցուցանիշներ, այդ թվում՝ մեքենայի առկայություն, ձեռներեցությամբ զբաղվելը, անշարժ գույքի հետ կապված գործարքների առկայություն, էլեկտրաէներեգիայի սպառման չափ: Հաշվի է առնվում խոցելի սոցիալակն խմբերին պատկանելը, բնակարանային պայմանները:

Անասնաբուծությունից ստացված եկամուտը նկատի չի առնվում, եթե ֆերմերի ունեցվածքը որոշակի շեմից ցածր է: Հողագործությունից ստացված եկամուտները հաշվարկվում է կադաստրային եկամուտի հիման վրա: Ֆերմերական աշխատանքից ստացվող եկամուտը չի հաշվարկվում Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի համար: