2014թ. էկոնոմիկայի նախարարությունը 1.4 մլն դոլար կծախսի արդյունաբերական քաղաքականության իրականացման համար: Այս մասին որոշում է ընդունվել Գործադիրի հունվարի  30-ի նիստում:

2014թ. ծրագրի ֆինանսավորման համար նախատեսվում է հատկացնել 569,7 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 1,4 մլն դոլար), այդ թվում՝  68,2 մլն դրամ՝ Գյումրիի տեխնոպարկի զարգացման համար:

Շարունակվում են նպատակային ոլորտների (գինեգործություն եւ կոնյակագործություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ ժամագործություն, դեղագործություն, ոսկերչական գործ) ձեռնարկությունների վարկերի սուբսիդավորման ծրագրերը:

Շարունակվում են նաեւ Հայաստանում արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ միջոցառումների կազմակերպման աշխատանքները, ինչպես նաեւ հայկական ապրանքները նպատակային շուկաներում ներկայացնելու միջոցառումները: