Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, հունվարի 29-ին, ժամը 19.40-ին Երեւանի Սվաճյան փողոցի թիվ 12/1 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 35-ամյա Լիլիթ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. սեպտեմբերի 21-ին Օհանովի փողոցում գտնվող խանութից գողացել է հագուստեղեն` պատճառելով 110.000 դրամի վնաս:

Կատարվում է հետաքննություն: