Հունվարի 29-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել 54-ամյա Հովհաննես Խ.-ն եւ ասել, որ իրենց անասնագոմի առաստաղի եւ պատի արանքում զինամթերք է հայտնաբերել, որը պատկանել է հանգուցյալ եղբորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Հովհաննես Խ.-ն ներկայացրել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 18 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























