Երեւանի Հր. Քոչարի փողոցի թիվ 19 շենքի մոտ, հունվարի 29-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին տեղադրված աղբարկղերին, դուրս եկել երթեւեկելի մասից, բախվել ծառերին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ավտովթարի հետեւանքով վնասվածքներ են ստացել նաեւ «Մերսեդես-Բենց»-ի 2 ուղեւորները, որոնք նույն օրը բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: