Ոստիկանության Նոր Նորքի բաժնում, հունվարի 29-ին, ժամը 13.30-ին, հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց է դիմել 72-ամյա մի կին եւ հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է հունվարի 20-ին, ժամը 10.00-ին, Երեւանի Գյուրջյան փողոցից Նորք Մարաշ տանող ճանապարհի խաչմերուկում տեղի ունեցած 2 մեքենաների բախումից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը նշել է, որ որպես ուղեւոր գտնվել է իրեն անհայտ մակնիշի եւ տաքսի ավտոմեքենայի սրահում:
Կատարվում է քննություն:



























