Պետք չէ խնդիրներ փնտրել այն հարցում, որ ռուս հյուրերը Հայաստանի խորհրդարանում ռուսերեն են խոսում: Այս մասին լրագրողներին է հայտարարել  Հայաստանի ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ պատասխանելով հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամության ակումբի մասին:

Այն հարցին, կարող են արդյոք խորհրդարանում բացվել նմանատիպ այլ ակումբներ, եւ արդյոք խորհրդարանը հարմար վայր է ակումբների համար, Դումանյանը պատասխանել է. «Խորհրդարանը ամենահարմար հարթակն է միջխորհրդարանական կապերը զարգացնելու համար: Նմանատիպ մյուս ակումբները եւս կարո ղ են բացվել, եթե մենք դա նպատակահարմար գտնենք»:

Այն հարցին, արդյոք նա խնդիրներ չի տեսնում, որ խորհրդարանում ռուսերեն են խոսում, նա պատասխանել է. «Բացարձակապես որեւէ խնդիր չեմ տեսնում: Խորհրդարան են ժամանել հյուրեր Ռուսաստանից, որոնց հետ մենք ռուսերենով ենք շփվել»: