Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հիվանդանոցում է, հայտնել է Առողջապահական հարցերի պետական վարչության ղեկավար Ալեքսանդր Օրդան:
«Նախագահի անունով հիվանդանոցային թերթիկ է բացվել՝ բարձր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական հիվանդության հետ կապված»,- Օրդայի խոսքերն է մեջբերում պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ հունվարի 29-ի երեկոյան Յանուկովիչը Գերագույն ռադայի նկուղային հարկում Ռեգիոնների կուսակցության խմբակցության հետ խորհրդակցություն էր անցկացնում: Նախագահը խորհրդարան էր եկել մարմարի պես սպիտակ դեմքով, հայտնում է Insider-ը՝ կուսակցական աղբյուրը վկայակոչելով:
«Մոտս արյունազեղում էր, կաթիլային միացրեցին: Սակայն տեսնելով, թե ինչ է կատարվում այստեղ, ձեզ մոտ եկա», - Յանուկովիչի խոսքերն է փոխանցել պատգամավորը:




























