Ֆրանսիական France 3 TV հեռուստաալիքը հրապարակել է լիբիացի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի վերջին հարցազրույցներից մեկը, որում հաստատել է, որ Լիբիան ֆինանսավորել է Սարկոզիի նախընտրական քարոզչությունը՝ 2007թ նախագահական ընտրությունների ժամանակ:

Աուդիո ձայնագրությունում ներկայացված է Քադաֆիի՝ 2011թ մարտի 16-ի հարցազրույցը այն բանից հետո, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել էր լիբիական ընդդիմությունը: Քադաֆին հայտարարել էր, որ Սարկոզին դիմել է իր օգնությանը, երբ ՆԳ նախարար էր: Ըստ որում, նա չի մանրամասնել գումարի չափը, որը փոխանցել է ֆրանսիացի քաղաքական գործչին:

«Սարկոզին մտավոր հետամնաց է…Միայն իմ շնորհիվ է նա նախագահ դարձել…Մենք նրան միջոցներ ենք տրամադրել, որոնք նրան օգնել են հաղթել»,-հայտարարել էր Քադաֆին: