Նախագահի աշխատակազմի հին մեքենաները աճուրդի կդրվեն: Կառավարության հանվանությանն արժանացած համապատասխան որոշման նախագիծը Գործադիրի հունվարի 30-ի նիստում ներկայացրել է Պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը:
Աճուրդի են դրվելու 7 մեքենաներ՝ մեկնարկային ընդհանուր 9,88 միլիոն դրամ գնով (24 հազար դոլար): Մեքենաների շարքում են՝ 1 «Պեժո» (2004 թ. արտադրության), 4 ԳԱԶ-31 (2003 – 04թթ.), մեկ ՎԱԶ-21214 (2003) եւ մեկ Hyundai H10 (1995թ.) միկրոավտոբուս:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարարության հաշվեկշռում գտնվող 2002թ. արտադրության եւս մեկ ԳԱԶ-3110 աճուրդում վաճառքի կդրվի 641 հազար դրամ մեկնարկային գնով:




























