Փրկարար ծառայությունը հունվարի 30-ին, ժամը 20.21-ին տեղեկատվություն է ստացել, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 35 PL 367 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը (մոտ 15մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Վանաձորի» ԲԿ:



























