Հունվարի 28-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) բացվեց ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցության եւ ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ցուցահանդեսում ներկայացված է Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններում ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների ծառայությունը պատկերող շուրջ 40 լուսանկար: ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության կողմից կազմակերպված այս ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի 1-ը:




























