Փրկարար ծառայությունը հունվարի 30-ին, ժամը 18.57-ին տեղեկատվություն է ստացել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան սահել եւ ընկել է հարակից լճի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը այն դուրս բերելու համար:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները քարշակման միջոցով լճից դուրս են բերել Ս. Մ.-ին պատկանող «Վոլկսվագեն» մակնիշի 34 LR 887 պետհամարանիշի ավտոմեքենան:



























