Ուկրաինայի նախագահի կայքում հայտնվել է նախագահի ուղերձը ժողովրդին: Երկրի ղեկավարը ասել է, որ շատ անհանգստացած է նրանով, ինչ տեղի է ունենում երկրում: Յանուկովիչը ափսոսանք է արտահայտել, որ հակամարտությունը առանց զոհերի չի եղել:

Նա ընդդիմության վարքը «սխալ է» կոչել՝ իշխանությունների՝ ճգնաժամը կարգավորելու ֆոնի վրա:

Յանուկովիչի կարծիքով՝ իշխանությունն արդեն արել է հնարավոր ամեն բան՝ երկրում բողոքի ցույցերը դադարեցնելու, ասվում է նախագահի պաշոնական կայքում:

Ուկրաինացի առաջնորդը կարծում է, որ ընդդիմությունը պնդում է, որպեսզի ցույցերը շարունակվեն հանուն սեփական շահերի:

Յանուկովիչը նաեւ հայտարարել է, որ իշխանությունը կատարել է իր բոլոր պարտականությունները, փոխանցում է ՈւՆՆ-ը: