2014-ի փետրվար-մարտին կավարտվի Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների ուսումնասիրությունը: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Աշխատանքի արդյունքում, հավելել է նա, հնարավոր կլինի հստակ պատկերացում կազմել Արարատյան դաշտավայրի վերականգնվող ջրային ռեսուրսների մասին: Դրանից հետո կսահմանվեն ջրօգտագործման առավելագույն ծավալները խմելու, ոռոգման ու ձկնաբուծական նպատակների համար: Դրան համապատասխան՝ նախարարությունը փոփոխություններ կառաջարկի «Ազգային ջրային ծրագրի մասին» օրենքում, Ջրային օրենսգրքում եւ այլն:
Նա ընդգծել է, որ ջրային ծրագրի մասին օրենքի համաձայն՝ վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսները կազմում են մեկ միլիրադ խորանարդ մետր, սակայն նշված հիդորաշխարհագրական ուսումնասիրումը պետք է ճշգրտի այդ ցուցանիշը: Ներկայումս Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերի օգտագործման ծավալները 2011 – 14թթ կազմում է 928 հազար քմ:




























