Արարատյան դաշտավայրի 50 ապօրինի արտեզյան հորերից միայն երկուսի համար են բյուջետային գումարներ պահանջվել: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Մենք ուշի ուշով հետեւում ենք ապօրինի հորատանցքերի չեզոքացման աշխատանքներին/լ Ներկայումս ՏԻՄ-երի հետ մենք ինվենտարիզացնում ենք բոլոր անցքերը: Պետք է հասկանալ, թե դրանցից որոնք 2002-ին Ջրային օրենսգիրքն ընդունելուց հետո գրանցված չեն, որոնց թույլտվությունն է ժամկետանց: Յուրաքաչնյուր անցք ներառվելու է քարտեզի մեջ»,-ընդգծել է նախարարը:
Ըստ նրա, ձկնաբույծները պետք է գումար ծախսեն նաեւ ջուրը խնայելու համար, քանի որ երկրարաժամկետ հեռանկարներում դա շահավետ կլինի հենց նրանց համար. «Պետությունը արդեն ձկնաբույծների համար քիչ բան չի արել: Աշխատելը ավելի հեշտ է դարձել: Այժմ մենք մի բան ենք խնդրում՝ ջուրը տնտեսողաբար օգտագործել»:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ձկնաբուձարաններին, որոնք արդեն ներդրել կամ ներդնում են ջրի բամակի օգտագործման համակարգերը, ինչպես նաեւ այն ձկնաբույծներին, որոնք համագործկցում են հողագործների համար ու նրանց ոռոգման ջուր են տրամադրում: «Մեր նպատակն է ջրի բազմակի օգտագործման շնորհիվ տնտեսել ջուրը»,-հայտարարել է նախարարը:




























