Հայաստանի պոչամբարներում պետք է չոր պահեստավորում իրականացվի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում այդ տեխնոլոգիաների ներդրման համար խորհրդակցութուններ են անցկացնում Համաշխարհային բանկի փորձագետները:

«Մենք ՀԲ մեր գործընկերներին մեր անհանգստությունն ենք հայտնել ու ցանկանում ենք հանրապետությունում կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են պոչերի պահեստավորումն ու հանքանյութի վերամշակումը»,-ասել է նախարարը:

Նկատենք, որ պոչերի չոր պահեստավորումը ավելի քիչ է աղտոտում շրջակա միջավայրը ու նվազեցնում է պոչամբարների համար նախատեսվող տարածքները: