Հայկական «Ամերիաբանկի» ֆակտորինգային պորտֆելը 2013-ին կազմել է 12,5 մլրդ դրամ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել բանկի գլխավոր տնօրեն ու տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: Ըստ նրա՝ 2012-ի համեմատ ընդհանուր գումարային պահանջների ծավալը, որը բանկին է փոխանցվել ֆակտորինգի միջոցով, ավելացել է 41 տոկոսով:

Հիշեցնենք, որ 2013-ին «Ամերիաբանկը» միացել է Գործոնների միջազգային ցանցին (Factors' Chain International) եւ մի քանի գործարքներ կնքել հայ արտահանողների համար: Բանկի գործընկերն է ֆրանսիական BNP Paribas-ի ֆակտորինգի հարցերով դուստր միավորը: Վերջինս ԵՄ խոշորագույն բանկերի տասնյակում է: