Հայաստանում գազի թանկացումը առայժմ չի ավելացրել ապօրինի անտառահատումների մասշտաբները; Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտաարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով՝ նախարարությունը համագործակցում է «Հայանտառ» պետական կազմակերպության հետ: Խախտումների բացահայտման փաստերը փոխանցվում են իրավապահներին:
«Հիմա հստակորեն չեմ կարող ասել, թե ապօրինի անտառահատման քանի դեպք ենք գրանցել մենք, սակայն կարող եմ ընդգծել, որ նախորդ տարվա համեմատ դրանց թիվը չի ավելացել»,-ասել է նախարարը: Նա հիշեցրել է , որ գերատեսչությունը ծառերի ու թփերի էտումներ ու մաքրումներ է անցկացնում Սեւանի մակարդակի բարձրացման շրջանում: Այդ ծառերը կարող են առանց սահմանափակումների օգտագործվել:




























