Ռադիացիայի մակարդակի անսպասելի բարձրացման արդյունքում դադարեցվել է Մեծ Բրիտանիայի հյուսիս-արեւմուտքում տեղակայված Sellafield ատոմային օբեկտի աշխատանքը:
Ինչպես ասվում է Sellafield-ի ղեկավարության պաշտոնական հայտարարությունում, ներկայումս օբյեկտը կրկին աշխատում է, սակայն «անձնակազմի թվաքանակի նվազեցմամբ»: Ձեռնարկությունում են միայն ամենաանհրաժեշտ մասնագետները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Sky News-ը:
Ռադիացիայի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառներն արդեն ուսումնասիրվում են: Չի բացառվում, որ այն կապված է բարդ եղանակային պայմանների հետ՝ արդեն մի քանի օր է անձրեւները չեն դադարում:




























