Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայր Ֆյոդորը Երկրորդ համախարհային պատերազմի ժամանակ ոստիկանապետ է աշխատել բելառուսական Վիլեյկա քաղաքում:
Այս մասին են վկայում արխիվային փաստաթղթերը, որոնք հրապարակում է բելառուսական «Хартыя`97» պարբերականը:
Դրանցից մեկը Վերմախտի հրամանն է Մացկի գյուղի բնակիչներին, որի համաձայն նրանք պարտավոր էին ամեն օր յուրաքանչյուր կովից երեք լիտր կաթ հանձնել: Իսկ Յանուկովիչ-ավագը որպես ոստիկանապետ պետք է հետեւեր դրան ու կարգը խախտողներին պատժեր: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:




























