Տարածքային տնտեսական ինտեգրացիայի հարցերով Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը կարծում է, որ ազգությամբ լեհ ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին ռուսաֆոբիայի ծայրահեղ աստիճանով է տառապում ու նրա տեղը հոգեբուժարանն է:
Այս մասին նա ասել է «Գազպրոմ» կորպորատիվ ամսագրին տված հարցազրույցում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ըստ նրա՝ Բժեզինսկիի գրքերում հրապարակված մտքերը ԱՄՆ արտաքին-քաղաքական առաջնայնությունների որոշման հարցում անկարեւոր չեն ու բազմաթիվ ամերիկացի պաշտոնյաների մտածելակերպի մոդել են:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Բժեզինսկին իր Twitter-ում գրել է. «Ռուսներ, արթնացեք: Մոսկվայի կողմից Ուկրաինայում բռնությունների աջակցությունը կավերի Ռուսաստանը»:




























