ՌԴ իշխանությունների կողմից Ուկրաինայում դաժան բռնությունների աջակցությունն աղետ կդառնա հենց Ռուսաստանի համար: Այս մասին հայտարարել է ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին:
«Ռուսնե’ր, արթնացե’ք: Ռուսաստանի կողմից ռեպրեսիաների աջակցությունն Ուկրաինայում, ի վերջո, աղետ կլինեն հենց Ռուսաստանի համար»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Ամերիկացի քաղաքագետը նաեւ ձախողված է համարում Եվրասիական միության նախագիծը եւ վստահ է, որ Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիան կօգնի հենց Ռուսաստանին, հաղորդում է «Ֆակտի. ICTV»-ն:




























