Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, հունվարի 31-ի ժամը 18.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզի Ճարճակիս, Մելիքգյուղ, Բերքառատ, Սիփան, Ավշեն, Լեռնապար, Շենկանի, Միջնատուն գյուղերի ավտոճանապարհները եւ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ եւ Տավուշի մարզի Ոսկեփար գյուղի ավտոճանապարհը:
Թույլ ձյուն է տեղում Տավուշի մարզի Իջեւան, Սյունիքի մարզի Կապան եւ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում:
Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթեւեկել վերոնշյալ ավտոճանապարհներով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար:




























