Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 31-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտ այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.25-ին, մարվել՝ 10.37-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանյան փողոցի թիվ 16 հասցեի մոտակայքում:

Այրվել է Գ. Մ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34 MV 734 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ: