Պաշտպանական բնագավառում հայ-բելգիական ռազմական համագործակցության զարգացման համար մեծ հեռանկարներ կան ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների շրջանակներում: Այս մասին, հունվարի 30-ին, ՀՀ-ում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Իվ Քուվելիերի (նստավայրը` ք. Մոսկվա) հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գեներալ Քուվելիերը հաստատել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցելու բելգիական կողմի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:































