Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 31-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լուսավորիչի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող հարկային տեսչության շենքից սառցալեզվակներ են կախված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են կախված սառցալեզվակները:


























