NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The National Interest»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակներն են Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Վահան Դիլանյանը եւ նույն կենտրոնի եվրասիական հարցերով վերլուծաբան, Վաշինգթոնում եվրասիական հետազոտությունների ու վերլուծության ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը:

Աֆղանստանից ամերիկյան զորքերի վերջնական դուրս բերման ժամկետի մոտենալուն պես անվտանության հետ կապված ռիսկերն ու անորոշությունը կձեւավորեն երկրի ու նրա շրջապատի ապագան: Ետեւում թողնելով ամերիկյան ու կոալիցիոն զորքերի փոքր կոնտինգենտ՝ եվրոատլանտյան  միությունը հարցականի տակ կդնի երկրի կայունությունը, ինչը պետք է ապահովեն աֆղանական ազգային անվտանգության ուժերը: Իհարկե, ալիքը 2014թ.-ից հետո կտարածվի ավելի լայն տարածաշրջանի վրա: Առավել շատ կանդրադառնա Իրանի ու Պակիստանի վրա, նվազագույն կերպով՝ Հարավային Կովկասի պետությունների վրա:

Հայացքը քարտեզին ցույց է տալիս, որ հիմնական գործոններից են էներգիան ու անվտանգությունը: Էներգառեսուրսների այս «տակառը» շրջապատված է երկրներով, որոնք հարուստ են դրանցող: Թեեւ երկիրը չունի սեփական ածխաջրածնային հարստություններ, նրա դիրքը տարածաշրջանում կարեւոր է ինչպես էներգետիկ նախագծերի անվտանգության համար, այնպես էլ նրա համար, որպեսզի երկիրը կապի Եվրոպան ու Ասիայի հետ՝ հանդես գալով որպես տարածաշրջանով անցնող ռեսուրսների միջանցիկ կենտրոն:

Բացի այդ, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը առավելապես կենտրոնանում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն չի կարող տարածաշրջանում առաջնային խաղացող դառնալ, Ռուսաստանն այս տարածաշրջանում 2014թ.-ից հետո ավելի մեծ ազդեցություն կունենա: Շարժվելով Մաքսային միության,Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ-ի հետ կապված գործընթացներով՝ Ռուսաստանը կփորձի ուժեղացնել իր ազդեցությունը:

Այնուամենայնիվ, Ռուսաստանին անհանգստացնում է ամերիկյան զորքերի դուրս բերումը, քանի որ Աֆղանստանի անկայությունը կարող է ազդել իր հարավային սահմանների վրա: Չնայած ԱՄՆ-ի հանդեպ պատմականորեն ձեւավորված անվստահությանը՝ Ռուսաստանը կարող էր ահաբեկչական սպառնալիքները հեռու պահել Կենտրոնական Ասիայի ու դրա սահմաններից:

Կգրավի ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի տեղը, պարզ չէ: ՀԱՊԿ-ն ի վիճակի չէ ապահովել զորքրի դրությունը դաշինքի ուժերի մակարդակում: Բացի այդ, ՀԱՊԿ-ին չի բավականացնում համաձայնացվածությունն ու ներուժը նման մեծ խնդիր լուծելու համար: Նա կարող է աջակցել սահմանափակ մարտերին, ինչպես որ այժմ վարվում են հայ զինվորները: Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամն է, որ զորքեր է ապահովում Անվտանգության փոխգործակցության միջազգային ուժերի համար, այնօես էր ՀԱՊԿ ներսում ինստիտուցիոնալ մեծ հիշողություն չկա: Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը Հայաստանից առաջարկել է կառուցել արդյունավետ հիմք ՀԱՊԿ-ՆԱՏՕ համագործակցության մեխանիզմների մեկնարկի համար, սակայն այս հարցը հետագայում պարզ կդառնա:

Բացի այդ, կարող է անուղղակի ազդեցություն լինել ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա: Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությունն ավելացել էր այն բանից հետո, երբ Աֆղանստանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Ղազախստանը հաստատեցին ՆԱՏՕ-ի հետ գործընկերության անհատական ծրագրերը: Այս երկրների մեծամասնությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Աֆղանստանում տեղի ունեցող գործողությունների պրիզմայի միջով: Բացի այդ, ՆԱՏՕ-ի գործողությունների համար զորքեր տրամադրելով, այդ երկրները փորձում էին հավասարակշռել իրենց հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Զորքերի դուրս բերումը  կվերացնի հավասարակշռությունը, ինչի հետեւանքով նրանք կախված կլինեն Ռուսաստանից ու Չինաստանից, ինչը նույնպես պատուհան է բացում Ռուսաստանի եվրասիական ինտեգրացման ջանքերի համար:

Թեեւ 2014թ. - ին Աֆղանստանից զորքերի դուրս բերումը չի հանգեցնի Արեւմտյան տարածաշրջանից ԱՄՆ - ի ամբողջական դուրսբերմանը, այն զգալիորեն կնվազեցնի  նրա գործունեությունը: ԱՄՆ - ը, ամենայն հավանականությամբ, կցանկանա վերանայել իր ազդեցությունը տարածաշրջանում: Սակայն ռազմական եւ քաղաքական վակուումը պետք է լրացվի տարածաշրջանային խաղացողներով: ՀԱՊԿ-ը Աֆղանստանում սահմանափակ դեր կխաղա(եթե խաղա):. Ռուսաստանը եւ այլ տարածաշրջանային խաղացողներ ստիպված կլինեն նվազեցնել Աֆղանստանում իշխանության համար պայքարի ռիսկերը: Քանի որ Աֆղանստանում կանխատեսվու է բռնության ակտիվացում զորքերի դուրսբերումից հետո, նոր խաղացողներ կարող են կյանքի կոչել իրենց աշխարհաքաղաքական հավակնությունները ավելի ազատորեն, քան նախորդ տասնամյակում: