Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, հունվարի 31-ի ժամը 21.30-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները եւ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տեղ-տեղ Տավուշի մարզում դժվարանցանելի է, թույլ ձյուն է տեղում մարզի Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքներում, իսկ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում առկա է մերկասառույց:

Թույլ ձյուն է տեղում նաեւ Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթեւեկել վերոնշյալ ավտոճանապարհներով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար: