«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելու է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Հանդիպման նախաձեռնողը  Գյումրիի քաղաքապետն է։

Դատելով հանրապետության երկրորդ քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից՝ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին խնդրելու է միջոցներ ձեռնարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ նրա որդուն կարգի հրավիրելու համար։ Բալասանյանի համբերության բաժակն, ըստ ամենայնի, լցվել է անցյալ շաբաթ իր տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում